գլխավոր Facebook Աշխարհի կարգն է այդպես՝ բոլորը հարգում են միայն ուժը. իրանագետ

Աշխարհի կարգն է այդպես՝ բոլորը հարգում են միայն ուժը. իրանագետ

Քանակապես և տեխնիկական հագեցվածությամբ զինուժով իրենց երևի հարյուրավոր անգամ գերազանցող Թուրքիայի հետ Աֆղանստանի թալիբները խոսում են սպառնալիքի լեզվով և ստիպում Էրդողանին հայտարարել, որ մտադիր է բանակցել նրանց հետ, որպեսզի կարողանա իր զորամիավորումը թողնել Քաբուլի օդանավակայանում։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա մասնավորապես գրել է.

«Աշխարհի կարգն է այդպես՝ բոլորը հարգում են միայն ուժը, քանի որ, չնայած թուրքական «գովական» անօդաչուների առկայությանը, կարծես չկա գեթ մեկ թալիբ, որը պատրաստ չլինի Քաբուլի օդանավակայանը վերածել թուրքական զինուժի եղբայրական գերեզմանոցի»,-գրել է Ոսկանյանը: