գլխավոր Միջազգային Apple-ի միլիոնավոր օգտատերեր հայտնվել են սպառնալիքի տակ վտանգավոր վիրուսի պատճառով

Apple-ի միլիոնավոր օգտատերեր հայտնվել են սպառնալիքի տակ վտանգավոր վիրուսի պատճառով

Apple ընկերության Mac համակարգիչներ ունեցողները կարող են դառնալ Xloader վտանգավոր վիրուսի զոհերը, որը գողանում է անձնական տվյալները բրաուզերներից, հավաքում սքրինշոթերը, ֆիքսում ստեղնաշարի սեղմումները, ինչպես նաեւ ներբեռնում ու գործի է դնում տարբեր ֆայլեր, տեղեկացնում է Forbes-ը՝ հղում կատարելով տեղեկատվական անվտանգության Check Point ընկերությանը։

«Սա նոր եւ շատ վտանգավոր սպառնալիք է Mac-ի բոլոր օգտատերերի համար»,- ասել է Check Point-ի փորձագետ Էքրամ Ահմեդը։ Նրա խոսքով՝ «խնձորով» համակարգիչ ունեցող յուրաքանչյուր օգտատեր պետք է անպայման ստուգի իր սարքը՝ պարզելու վնասակար ծրագրերի առկայությունը, եւ անհապաղ հեռացնի դրանք։ Դրա համար անհրաժեշտ է մտնել LaunchAgents փաթեթ եւ որոնել պոտենցիալ վնասակար ֆայլերը։ Որպես օրինակ տեղեկատվական անվտանգության մասնագետները բերել են «com.wznlVRt83Jsd.HPyT0b4Hwxh.plist» անվանումը, հենց այսպիսի ֆայլերը պետք է կասկած առաջացնեն։