գլխավոր Սպորտ Նագելսման. Ծիծաղեցնում են այն խոսակցությունները, թե ես առանց տիտղոս եմ եկել Բավարիա....

Նագելսման. Ծիծաղեցնում են այն խոսակցությունները, թե ես առանց տիտղոս եմ եկել Բավարիա. չէ՞ որ ես Ռեալը կամ Բարսան չեմ մարզել

«Բավարիայի» գլխավոր մարզիչ,33-ամյա գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանը խոսել է այն մասին, որ իր թիմերը դեռևս տիտղոսներ չեն նվաճել.

«Ինձ ծիծաղեցնում են այն խոսակցությունները, որ ես «Բավարիա» եմ եկել առանց տիտղոսների: Ես չեմ մարզել «Ռեալը» կամ «Բարսելոնան»: Եթե ես կարիերաս ավարտեմ առանց տիտղոսի, ապա չեմ վշտանա մահու չափ: Բայց, իհարկե, հաճելի կլինի դրանք նվաճել:

Ցանկանում եմ, որ ինձ ուղղակի լավ մարզիչ անվանեն: Ցանկանում եմ, որ իմ ֆուտբոլիստներն ասեն, որ ես լավ մարդ եմ: Մարզիչը արագ է մոռացվում, քան այն, թե նա ինչպես է վարվել խաղացողների հետ»,- Նագելսմանի խոսքերն է փոխանցում kicker-ը:

Նախքան «Բավարիան»՝ Նագելսմանն աշխատել է «Հոֆենհայմի» և «ՌԲ Լայպցիգի» հետ: