
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը:
Ինչպես նշել են ընկերությունում, այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները:
«Մեր ողջ անձնակազմով պատրաստ ենք միշտ սատարելու մեր սահմանապահ քաջ զինվորին այս դժվարին և օրհասական պահերին։ Մեր օգնությունն ու զորակցությունն ենք փոխանցում մեր անվախ զինվորներին, մեր ուժը միասնության եւ հավաքական լինելու մեջ է: Աստված պահապան Հայ ժողովրդին»,- ասված է հաղորդագրության մեջ։