գլխավոր Սպորտ Հայկ Մարտիրոսյանը 1/16-րդ եզրափակիչի առաջին պարտիայում հաղթեց խորվաթ Անտե Բրկիչին

Հայկ Մարտիրոսյանը 1/16-րդ եզրափակիչի առաջին պարտիայում հաղթեց խորվաթ Անտե Բրկիչին

Սոչիում ընթացքող շախմատի աշխարհի գավաթի 1/16-րդ եզրափակիչի առաջին տուրում 21-ամյա հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ խորվաթ Անտե Բրկիչի նկատմամբ:

48-րդ քայլում խորվաթ գրոսմայստերը հանձնվեց:

Մրցամարտի երկրորդ պարտիան տեղի կունենա վաղը, Հայկը կխաղա սև խաղաքարերով: Պարտիայում հաղթանակի կամ ոչ ոքիի դեպքում հայ գրոսմայստերը կնվաճի 1/8-րդ եզրափակիչի ուղեգիր: