գլխավոր Իրադարձային Միացյալ Նահանգների խոշորագույն էներգետիկ ընկերությունը փակում է իր գրասենյակները Ադրբեջանում

Միացյալ Նահանգների խոշորագույն էներգետիկ ընկերությունը փակում է իր գրասենյակները Ադրբեջանում

Chevron BTC Pipeline-ը՝ Միացյալ Նահանգների խոշորագույն էներգետիկ ընկերության՝ Chevron-ի ենթաբաժինը, փակում է իր գրասենյակները Ադրբեջանում: 

Ինչպես հայտնում է Интерфакс-ը, ներկայումս Chevron-ն Ադրբեջանում չի մասնակցում որևէ նախագծի: 


Հիշեցնենք, որ ընկերությունը բաժնետեր է եղել Ազերի, Չիրագ հանքավայրերի, Գյունեշլիի (ԱՉԳ) խորջրյա հատվածի և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթուղու մշակման նախագծերում: 

2019 թվականի նոյեմբերին Chevron-ը իր ակտիվները վաճառել է հունգարական MOL-ին 1,57 միլիարդ դոլարով: