գլխավոր Սպորտ Տոկիո–2020. Հայաստանի բռնցքամարտիկների մրցակիցները

Տոկիո–2020. Հայաստանի բռնցքամարտիկների մրցակիցները

Տոկիոյում տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը, հաղորդում է ՀԲՖ–ի մամուլի ծառայությունը։

75 կգ քաշային Արման Դարչինյանը 1/16 եզրափակիչում ազատ է։ 1/8 եզրափակիչում նա կմրցի Սլովակիայի ներկայացուցիչ Անդրեյ Շեմեզի և Տրինիդադ Տոբակոն ներկայացնող Պրինց Արոն Սոլոմոյի մենամարտի հաղթողի հետ։ Մենամարտը տեղի կունենա հուլիսի 29-ին։

52 կգ քաշային Կորյուն Սողոմյանը հուլիսի 26-ին կմենամարտի Անգլիան ներկայացնող Ջալալ Յաֆայի հետ։

Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովն էլ հուլիսի 25-ին կփորձի հաղթահարել Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնի արգելքը։

Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 23–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15։00–ին։