գլխավոր Գլխավոր Գերմանիան Ռուսաստանին և Թուրքիային կոչ է արել օգտագործել Անդրկովկասում ունեցած «հատուկ» ազդեցությունը

Գերմանիան Ռուսաստանին և Թուրքիային կոչ է արել օգտագործել Անդրկովկասում ունեցած «հատուկ» ազդեցությունը

Գերմանիան կոչ է անում Ռուսաստանին և Թուրքիային օգտագործել իրենց «հատուկ» ազդեցությունը Անդրկովկասում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ լուծման համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի պետնախարար Միխայել Ռոտը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Լեռնային Ղարաբաղում հակամարտության կտրուկ սրումը ցույց է տալիս, որ սառեցված հակամարտությունները պետք է դարձնել լուծված, հակառակ դեպքում դրանք անընդհատ բռնկվելու են: Մենք սերտ կապի մեջ ենք Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի գործընկերների հետ», – ասել է Ռոտը ՝ ելույթ ունենալով Բունդեսթագում կայացած լսումների ժամանակ:

Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ բանաձև է ընդունվել, որով կոչ է արվում դադարեցնել մարտերը:

«Երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը և Թուրքիան, որոնք առանձնահատուկ ազդեցություն ունեն տարածաշրջանում, պետք է լուրջ վերաբերվեն իրենց հատուկ պատասխանատվությանը` երկարատև լուծման համար: Մենք առաջին հերթին շեշտը դնում ենք Մինսկի խմբի վրա»,-ավելացրել է Ռոտը: