գլխավոր Աշխարհ ԱՄՆ-ում առաջին անգամ արհեստական սրտի փոխպատվաստում է իրականացվել

ԱՄՆ-ում առաջին անգամ արհեստական սրտի փոխպատվաստում է իրականացվել

Ամերիկացի վիրաբույժներն առաջին անգամ հաջողությամբ իրագործել են ֆրանսիական CARMAT ընկերության ստեղծած Aeson արհեստական սրտի փոխպատվաստում, գրում է lenta.ru-ն` մանրամասնելով, որ այն սնուցվում է արտաքին սարքից:

Կենսահամատեղելի նյութերից պատրաստված արհեստական սրտում ներդրված է տվիչների և ալգորիթմների կոմբինացիա, որի շնորհիվ պահպանվում է սրտխփոցի տեմպն ու մարմնում արյան շրջանառությունը:

Արհեստական սիրտը ստեղծվել է օգնելու նրանց, որոնց սիրտն այլևս չի կարող արյուն մղել երկու խցիկներով: Այն ամբողջովին փոխարինում է բնական սիրտը, չնայած նախատեսված չէ մշտական օգտագործման համար, և ավելի շուտ ծառայում է որպես ժամանակավոր տարբերակ (մոտավորապես վեց ամսվա համար) լիարժեք սրտի փոխպատվաստումից առաջ:

Հայտնի է, որ արհեստական սիրտը փոխպատվաստվել է Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակիչ 39-ամյա Մեթյու Մուռին, որի առողջական վիճակն այնքան ծանր է եղել, որ անգամ բնական սրտի փոխպատվաստումը ռիսկային է  գնահատվել: