գլխավոր Իրադարձային Ես ինքս ինձ երբեք չեմ համարել օրենսդիրի մարդ. Ռոբերտ Քոչարյանը՝ պատգամավորի մանդատից...

Ես ինքս ինձ երբեք չեմ համարել օրենսդիրի մարդ. Ռոբերտ Քոչարյանը՝ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին

Ես ինքս ինձ երբեք չեմ համարել օերնսդիրի մարդ և իմ սրտով չէր գնալ, զբաղվել օրենսդրական գործունեությամբ։ Այս մասին հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով պատգամավորական մանդատից հրաժարվելու որոշումը.

«Իմ թիմակիցների հետ հանդիպման ժամանակ, երբ ինձ հարցրին մանդատների մասին, ես ասել եմ՝ դեռ վերջնական չեմ որոշել, բայց մի 90%-ից ավել չեմ վերցնում։ Դա եղել է ընտրություններից հետո երկրորդ, թե երրորդ օրը։

Բայց պետք էր մի քիչ ժամանակ անցներ, պետք էր հասկանալ, թե մանդատը վերցնելով ես ի՞նչ նոր ուժ կհաղորդեմ «Հայաստան» դաշինքին։ Ես չեմ տեսել, որ մանդատը վերցնելով իրավիճակ կփոխեի կամ ինչ-որ էական ձեռքբերում կլիներ «Հայաստան» դաշինքի համար, նաև այդ պատճառով կայացվեց այդ որոշումը»,-ասաց Քոչարյանը: