գլխավոր Իրադարձային Պապուա Նոր Գվինեայում կախարդության կասկածանքով 7-ամյա աղջկա են խոշտանգել

Պապուա Նոր Գվինեայում կախարդության կասկածանքով 7-ամյա աղջկա են խոշտանգել

Կախարդության կասկածանքով յոթամյա աղջկա խոշտանգումների դեպք է գրանցվել Պապուա Նոր Գվինեայում, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով National-ը:

Նրա խոսքով՝ Անջելին Էնդրյուին հաջողվել է փրկել, նա բուժում է ստանում Մաունթ-Հագեն քաղաքի հիվանդանոցում: Հետաքննությունը պարզել է, որ 7-ամյա Անջելինը խոշտանգվել է բարեկամուհու կողմից. աղջկա մարմնին կտրվածքներ եւ այրվածքներ,ինչպես նաեւ ոտքերի ու ձեռքերի կոտրվածքներ կան:

Ինչպես նշում է National-ը, 2017 թվականից ի վեր սա Պապուա Նոր Գվինեայում կախարդության մեղադրանքով երեխաների խոշտանգումների երկրորդ դեպքն է: 

Պարբերականը մեջբերում է եպիսկոպոս Ջեք Ուրամեի խոսքերը, որ այս երկրում սնահավատությունը պաշտպանում է «վհուկների որսի» մշակույթը, ինչը տագնապ է առաջացնում տեղի բնակչության շրջանում:

Ձերբակալվել է աղջկան խոշտանգելու մեջ կասկածվող մի կին: Ըստ Post Courier թերթի՝ նա տուժողի խորթ մայրն է, ով խոշտանգված խորթ դստերը հասցրել է հիվանդանոց ու ասել, որ երեխան, իբր, ընկել ու վիրավորվել է: Երբ խորթ մորը հարցրել են դեպքի մանրամասների մասին, նա անհետացել է: Ավելի ուշ կասկածյալին ոստիկանությանն են հանձնել այլ բարեկամներ:

Ենթադրվում է, որ վերջին անգամ աղջկան խոշտանգել են ավելի քան յոթ ժամ՝ երեք այլ երեխաների ներկայությամբ: