գլխավոր Իրադարձային Երևանում ոստիկանությունը կանխարգելիչ գործողություն է իրականացնում. ՀՀ ոստիկանություն

Երևանում ոստիկանությունը կանխարգելիչ գործողություն է իրականացնում. ՀՀ ոստիկանություն

Երևանի տարբեր հատվածներում այսօր երեկոյան ոստիկանները փակել են ավտոճանապարհները, ժամանակավորապես դադարեցրել երթևեկությունը։

Sputnik Արմենիայի թղթակիցն արձանագրել է, թե ինչպես են ոստիկանները կանգնեցնում ավտոմեքենաներն ու զննություն անցկացնում դրանց սրահներում ու բեռնախցիկներում ստուգում մեքենայում գտնվող անձանց փաստաթղթերը։
Լրագրողի հարցերին ոստիկանները հրաժարվել են պատասխանել։ Իսկ հանրության շրջանում արդեն իսկ լուրեր են տարածվել այն մասին, թե, իբր, ոստիկանությունը փնտրում է ազատազրկման վայրից փախուստի դիմած ինչ–որ անձի։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ իրավապահներն ավտոմեքենաներում զենք են փնտրում։

Ոստիկանության լրատվական ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում մայրաքաղաքում, անհանգստանալու կարիք չկա, օպերատիվ իրավիճակը վերահսկվում է։

Sputnik Արմենիայի տվյալներով՝ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է անցկացնում Կենտրոն, Արաբկիր ու Նոր նորք վարչական շրջաններում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Լուրեր կան, որ ոստիկանությունը ստուգում է նաև քաղաք մտնող ու դուրս եկող տրանսպորտային միջոցները։