գլխավոր Իրադարձային Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի...

Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի համար իրական վտանգավոր եղանակով. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը հուլիսի 20-ին փաստահավաք աշխատանքներ է իրականացրել ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում։ Արդյունքների հիման վրա ներկայում ամփոփվում է Պաշտպանի արտահերթ զեկույցը՝ անգլերենով և ապացույցներով հիմնավորված: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հատուկ արձանագրում է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով, դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը: