գլխավոր Միջազգային Նուլանդը սպառնացել է Թուրքիային պատժամիջոցներով՝ Ռուսաստանից զենք եւ ռազմական տեխնիկա գնելու պատճառով

Նուլանդը սպառնացել է Թուրքիային պատժամիջոցներով՝ Ռուսաստանից զենք եւ ռազմական տեխնիկա գնելու պատճառով

Միացյալ Նահանգները Թուրքիայի նկատմամբ լրացուցիչ միակողմանի պատժամիջոցներ կսահմանի, եթե վերջինս շարունակի Ռուսաստանից սպառազինության և ռազմական տեխնիկայի խոշոր համակարգերի ձեռքբերումը։ Նման նախազգուշացմամբ Անկարայի հասցեին հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը:

«Մենք շարունակում ենք առարկել Թուրքիայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգի գնման եւ ծավալման դեմ։ Եվ պարզ հասկացրել ենք, որ Ռուսաստանից սպառազինության ցանկացած նոր խոշոր գնումները լրացուցիչ պատժամիջոցներ առաջ կբերեն (ամերիկյան օրենքի շրջանակներում) CAATSA», – հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեում կայացած լսումների ժամանակ:

«Վաշինգտոնի կողմից Անկարային վաճառքները եւ հինգերորդ սերնդի F-35 կործանիչի համատեղ արտադրությունը Թուրքիայի հետ կշարունակեն մնալ դադարեցված», – հավելել է Նուլանդը: