գլխավոր Հասարակություն Հոսանքի մեջ ընկած գնում ենք. Քոչարյանը խոսել է Արցախի հարցում իշխանության մոտեցման...

Հոսանքի մեջ ընկած գնում ենք. Քոչարյանը խոսել է Արցախի հարցում իշխանության մոտեցման մասին

Արցախի հարցում ՀՀ իշխանությունները որևէ ողջամիտ մոտեցում չունեն։ Այսօր երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ադրբեջանի նախագահն ու պաշտոնյաները հստակ ասում են, որ իրենք Ղարաբաղի հարցը լուծել են և այլևս նման խնդիր չունեն։ Դուք որևէ ողջամիտ, հասկանալի հայտարարություն կամ մոտեցում Հայաստանի իշխանավորների կողմից լսե՞լ եք։ Ես չեմ լսել։ Չկա հայեցակարգ, չկա մոտեցում, ուղղակի հոսանքի մեջ ընկած գնում ենք։ Թե վերջում ինչ կլինի, Աստված գիտի։ Մոտավորապես այս բանաձևն է աշխատում հիմա»,– սաց նա։

Քոչարյանը նաև արձանագրեց, որ առայսօր իշխանությւնը չի պատասխանել հանրությանը հուզող մի շարք հարցերի. ինչպե՞ս ենք կորցրել Շուշին, Հադրութը, արդյոք Արցախյան պատերազմը պլանավորված պարտություն էր, թե որևէ այլ բան։

Երկրորդ նախագահի համոզմամբ, այս հարցերի առկախված լինելը երկրի քաղաքական կյանքում ական է, որի գոյությունը վկայում է ներքաղաքական ճգնաժամի լուծված չլինելու մասին։