գլխավոր Իրադարձային Մարդու իրավունքների պաշտպանն այս տարի ստացել է 7953 բանավոր բողոք

Մարդու իրավունքների պաշտպանն այս տարի ստացել է 7953 բանավոր բողոք

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բանավոր բողոքների թիվը, այդ թվում՝ թեժ գծի հեռախոսահամարներին ստացված զանգերը, 2021 թվականի հուլիսի դրությամբ, կազմել են 7953: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին խորհրդատվությունների թիվը եղել է 3786, 2016 թվականին՝ 4041, 2017 թվականին՝ 4272, 2018 թվականին՝ 6219, 2019 թվականին՝ 9153, 2020 թվականին՝ 10399»,- ասվում է հաղորդագրության մեջ: