գլխավոր Աշխարհ Գերմանիայում հեղեղումների ապահովագրված վնասի չափը հասնում է 5 մլրդ եվրոյի

Գերմանիայում հեղեղումների ապահովագրված վնասի չափը հասնում է 5 մլրդ եվրոյի

Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա և Ռայնլանդ Պֆալց երկրամասերում հեղեղումների հետևանքով ապահովագրված վնասի չափը 4-5 մլրդ եվրո է կազմում: Հայտնել է գերմանական ապահովագրական GDV ասոցիացիան:

Նշվում է, որ վնասը շատ ավելի մեծ է, քան 2002 թվականի օգոստոսի հեղեղումների ժամանակ, երբ վնասը գնահատվել էր 4.65 մլրդ եվրո:

«Բերնդ» ցիկլոնի հետևանքով Գերմանիայի արևմտյան հատվածներում չդադարող անձրևները հանգեցրել էին հեղեղումների, որի պատճառով զոհվել էր 160 մարդ, զգալի վնասներ էին կրել ենթակառուցվածքները: