գլխավոր Facebook Մենք միայն մեզ ենք պետք, իսկ փորձած թանը չէի փոխի չփորձած մածնի...

Մենք միայն մեզ ենք պետք, իսկ փորձած թանը չէի փոխի չփորձած մածնի հետ․ Գևորգ Դանիելյան

Շարլ Միշելը հենց Հայաստանում հայտարարեց, որ «հակառակորդի» կողմից Հայաստանի պետական սահմանի տևական ու զգալի խախտումն ընդամենը վիճարկելի տարածքի խնդիր է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

«Ողջ գիտակից կյանքում երդվյալ արևմտամետ Սահակաշվիլին հայտարարում է, որ Եվրոպան մի քանի անգամ դավաճանել է Վրաստանին, նույն բանը փորձել է անել ԱՄՆ-ը (ԱՄՆ-ի պարագայում վերջինիս զգուշավորությունը կարելի է հասկանալ), իսկ որ Վրաստանն առնվազն սահուն թրքացվում է՝ դա արդեն, ցավոք, անբեկանելի փաստ է։

Դե հա՝ մերն ուրիշ է, մեզ չեն դավաճանի, ինչպես չդավաճանեցին 44-օրյա պատերազմի ընթացքում, և ոչինչ, որ Եվրախորհրդարանի նախագահ Շարլ Միշելը հենց Հայաստանում հայտարարեց, որ «հակառակորդի» կողմից Հայաստանի պետական սահմանի տևական ու զգալի խախտումն ընդամենը վիճարկելի տարածքի խնդիր է։

Հ.Գ. Մենք միայն մեզ ենք պետք, իսկ փորձած թանը չէի փոխի չփորձած մածնի հետ․․․»,- գրել է Դանիելյանը։