գլխավոր Իրադարձային Քաղաքացուց դրամապանակը հափշտակած անձին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Քաղաքացուց դրամապանակը հափշտակած անձին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է տղամարդու կողմից կողոպուտի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ քննությամբ պարզվել է, որ 2020թ. մայիսի 14-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, 38-ամյա տղամարդը ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Էջմիածին քաղաքի Մ.Մաշտոցի հասցեում գործող մթերային խանութի դիմաց կանգնած կնոջ ձեռքից հափշտակել է նրա դրամապանակը, որի մեջ եղել է գումար ու դիմել փախուստի, սակայն իր կամքից անկախ հանգամանքերով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ իրեն հետապնդող ոստիկանության ծառայողի կողմից բռնվել և բերման է ենթարկվել բաժին:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով:
 
 
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: