գլխավոր Facebook Կեցցե Հայաստանի ինքնաոչնչացումը. Ավետիք Իշխանյան

Կեցցե Հայաստանի ինքնաոչնչացումը. Ավետիք Իշխանյան

Տարիներ Հայաստանում, իրենց առաջադեմ համարող գործիչները, ակտիվիստ-երիտասարդները ցույցեր, երթեր էին անում գոռուն-գոչյուններով․ «Մենք ենք տերը մեր երկրի»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Նրանք սեմինար-քննարկումներ էին կազմակերպում քննադատելով նախկին իշխանություններին Հայաստանի ինքնիշխանությունը, այն է ՝ անկախությունը անտեսելու, երբեմն ավելի խիստ՝ վաճառելու մեջ։

Այսօր Հայաստանը վերջնականապես կորցրել է ոչ միայն իր սուվերենությունը, այլև հետաքրքրությունը ողջ աշխարհում։ Բուն Հայաստանի հանրապետության տարածք են ներխուժել թշնամու զորքերը։ Թշնամին չի խորշում հայտարարելով իր նկրտումների մասին ողջ Հայաստանի նկատմամբ։ Սակայն , այն նույն «անկախական» գործիչներն այս ամենը «չեն տեսնում» և ողջ ուժերով պաշտպանում են Հայաստանի անկախությունը ոչնչացրած ողորմելիին։

Այսօր նրանց կարգախոսներն են․ « Մենք չենք տերը մեր երկրի», «Կեցցե Հայաստանի ինքնաոչնչացումը»»,- գրել է Իշխանյանը։