գլխավոր Միջազգային Էրդողանը հայտարարել է, որ Կիպրոսը չի կարող ՆԱՏՕ մտնել առանց Թուրքիայի համաձայնության

Էրդողանը հայտարարել է, որ Կիպրոսը չի կարող ՆԱՏՕ մտնել առանց Թուրքիայի համաձայնության

Կիպրոսի մուտքը ՆԱՏՕ անհնար է, քանի դեռ Թուրքիան չի տվել իր համաձայնությունը, ասել է հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն:

«Եթե նայեք ՆԱՏՕ-ի փաստաթղթերին, ապա քանի դեռ մենք դրական պատասխան չենք տվել, Հարավային Կիպրոսի մուտքը ՆԱՏՕ ոչ մի պարագայում հնարավոր չէ: Թուրքիայի կառավարությունն այժմ այնպիսին չէ, ինչպիսին այն ժամանակ, երբ Հունաստանին ընդունեցին ՆԱՏՕ: Այժմ այստեղ մենք ենք: Նրանք չեն կարողանա շրջանցել (վետոն) Թուրքիային», – թուրք լրագրողներին ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն կատարած այցի ավարտին ասել է Էրդողանը: Նրա խոսքերը մեջբերել է Aydinlik թերթը:  

1974 թվականից Կիպրոսը փաստացի բաժանված է հունական եւ թուրքական համայնքների միջեւ: 1983 թվականին կղզու հյուսիսում հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը չի ճանաչվել միջազգային հանրության կողմից: Միայն Կիպրոսի Հանրապետությունն է մնում միջազգայնորեն ճանաչված՝ փաստացի վերահսկելով կղզու հարավը: Կղզու հունական եւ թուրքական համայնքները երկար տարիներ բանակցություններ են վարել Կիպրոսի քաղաքական վերամիավորման շուրջ, սակայն դեռ չեն հասել հաջողության: