գլխավոր Միջազգային Գախարիայի կուսակցությունը մտադիր է առաջադրել Թբիլիսիի քաղաքապետի իր թեկնածուին

Գախարիայի կուսակցությունը մտադիր է առաջադրել Թբիլիսիի քաղաքապետի իր թեկնածուին

Մենք անպայման կունենանք Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, այս հարցը ակտիվորեն քննարկվում է: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդներից մեկը`Կախաբեր Կեմոկլիձեն, գրում է Грузия Онлайн պորտալը:

Կեմոկլիձեի խոսքերով` թիմը քննարկում է բազմաթիվ հավանական թեկնածուների առաջադրումը:

«Որոշումն ընդունելուց հետո լրագրողներն առաջինը կիմանան այդ մասին», -նշել է քաղաքական գործիչը:

Ինչ վերաբերում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահի ՝ Նիկա Մելիայի հավանական առաջադրմանը վրացական ընդդիմության մի մասի կողմից Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնին, Կեմոկլիձեն հայտարարել է, որ  «Հանուն Վրաստանի» կուսակցությունը նրան չի սատարելու:

«Նիկա Մելիան չի ստանա մեր աջակցությունը այն պարզ պատճառով, որ մենք ունենալու ենք ուժեղ թեկնածու, որը պայքարելու է հաղթանակի համար: «Հանուն Վրաստանի» կուսակցության թիմում կան մարդիկ, որոնք պայքարելու են ցանկացած քաղաքական դաշտում հաղթանակի համար, և ես դա շեշտում եմ ՝ նրանք պայքարելու են հաղթանակի համար»,-ասել է Կախաբեր Կեմոկլիձեն: