գլխավոր Գլխավոր «Պատիվ ունեմ»-ը կվերցնի պատգամավորական մանդատները․ դաշինքի առաջին 7-նյակը կմտնի խորհրդարան

«Պատիվ ունեմ»-ը կվերցնի պատգամավորական մանդատները․ դաշինքի առաջին 7-նյակը կմտնի խորհրդարան

«Պատիվ ունեմ» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները։ Այս մասին Tert.am-ին հայտնեց դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ դաշինքի անդամներից որևէ մեկը ինքնաբացարկ չի հայտնել և չի նախատեսվում։

Այսպիսով՝ խորհրդարան կանցնեն «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի առաջին 7 թեկնածուները․

1.      Արթուր Վանեցյան

2.      Տարոն Մարգարյան

3.      Աննա Մկրտչյան

4.      Իշխան Զաքարյան

5.      Հայկ Մամիջանյան

6.      Թագուհի Թովմասյան

7.      Տիգրան Աբրահամյան