գլխավոր Գլխավոր Մարտակերտում երեք խաղաղ բնակիչ է զոհվել

Մարտակերտում երեք խաղաղ բնակիչ է զոհվել

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում նոր զոհեր կան։

«Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը: Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին»։