
Քարնեգի կենտրոնի ավագ գիտաշխատող, տարածաշրջանային փորձագետ Թոմաս դե Վաալը տագնապալի է համարել Արցախում սիրիացի վարձկանների մասին չհաստատված հաղորդագրությունները: Իր Twitter-ում նա ուշադրություն է հրավիրել ֆրանսիացի լրագրող Գիյոմ Պերյեի L’Express տեղեկատվա-քաղաքական ամսագրում այս թեմայի վերաբերյալ ճշմարտությանն առավել մոտ նյութին:
Հոդվածի հասանելիությունը վճարովի է, բայց Պերյեն Twitter-ում իր նյութի էությունը ձևակերպել է հետևյալ կերպ.
«Մի խոսքով. մենք խոսել ենք մարտիկների և հրամանատարների հետ (Սիրիայում): Հյուսիսային Սիրիայում մոտ 1000 մարտիկ վարձակալվել է «Համզա» և «Սուլթան Մուրադ» խմբավորումներից, ինչպես նաև փախստականների ճամբարներից: Սեպտեմբերի 18-ից նրանք ուղարկվել են օդային ճանապարհով: Նրանց վճարել են 8000 թուրքական լիրա (յուրաքանչյուրը 1000 ԱՄՆ դոլար): Նրանցից առնվազն երկուսը սպանվել են կիրակի օրը»:
Thank you! This is for subscribers only, unfortunately. Can you summarize your main findings?
— Thomas de Waal (@Tom_deWaal) September 30, 2020