գլխավոր Հասարակություն «Հայփոստը» զինվորներին ծանրոցներն անվճար կուղարկի

«Հայփոստը» զինվորներին ծանրոցներն անվճար կուղարկի

«Հայփոստը» զինված ուժերի զորքերին ծանրոցներն անվճար ուղարկելու հնարավորություն է ընձեռում:

«ԱՆՎՃԱՐ ուղարկեք ձեր ծանրոցը ՀՀ զինված ուժերի զորքերին:
Սիրելի հայրենակիցներ, եթե ցանկանում եք իրային պարագաներով ծանրոցներ ուղարկել Զինված ուժերի զորքերին, կարող եք ձեր ծանրոցներով մոտենալ Հայփոստի ցանկացած բաժանմունք և նշելով ք. Երևան Արցախի 61 հասցեն ՝ անվճար ուղարկել ցանկացած քաշի և ծավալի ծանրոց: Ինչպես նաև՝ Հայփոստով Արցախ ուղարկվող ծանրոցների սակագինը սահմանվել է 0 դրամ: Ստորև ներկայացնում ենք անհրաժեշտ պարագաների ցանկը.
Անձնական հիգիենայի պարագաներ
Ատամի մածուկ, խոզանակ
Օճառ, սափրվելու պարագաներ
Զուգարանի թուղթ
Ստերիլ բինտեր, քնապարկ
Ինչպես նաև՝ գուլպաներ և անդրավարտիք»,- ասված է «Հայփոստի» հաղորդագրության մեջ: