գլխավոր Աշխարհ 600 կմ/ժամ արագություն, նորարար տեխնոլոգիա. Չինաստանում ստեղծվել է աշխարհի ամենաարագընթաց ցամաքային տրանսպորտը

600 կմ/ժամ արագություն, նորարար տեխնոլոգիա. Չինաստանում ստեղծվել է աշխարհի ամենաարագընթաց ցամաքային տրանսպորտը

Չինացի մասնագետները ստեղծել են մագնիսական դաշտերի օգնությամբ շարժվող աշխարհում առաջին գնացքը, որը կարող է 600 կմ/ժամ արագություն զարգացնել:

Ինչպես հայտնում է տեղի «Սինհուա» գործակալությունը, ներկայում շահագործման հանձնվող նախագիծը համարվում է ամենաարագ ցամաքային տրանսպորտն աշխարհում:

Գերարագընթաց գնացքն առաջին անգամ ցուցադրվել է հուլիսի 20-ին Շանդուն նահանգի Ցինդաո քաղաքում: Համակարգի յուրահատկությունը մագնիսական դաշտով աշխատելու գործառույթն է. գնացքը գծերի վրա մնում է մագնիսական դաշտի ուժով և շարժման պահին չի հպվում դրանց մակերեսին: Տեխնոլոգիան թույլ է տալիս նվազագույնի հասցնել աղմուկը:

Նման գնացքներն ավելի լավ են տեղաշարժվում շենքերի միջև, քանի որ դրանց շրջադարձի նվազագույն շառավիղը կրկնակի փոքր է:

Նախագիծն ամբողջությամբ մշակվել է Չինաստանում, իսկ աշխատանքները մեկնարկել են 2016 թվականին: Փորձարկումները սկսվել են 2020 թվականի հունիսին: