գլխավոր Գլխավոր Ֆրանսիայի աջակցությունը Երևանին հավասարազոր է հայկական օկուպացիայի աջակցությանը. Չավուշօղլու

Ֆրանսիայի աջակցությունը Երևանին հավասարազոր է հայկական օկուպացիայի աջակցությանը. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն քիչ առաջ Anadolu լրատվական գործակալության խմբագրակազմի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի՝ այսօր Լատվիայում արված հայտարարություններին։

«Հայաստանի հետ Ֆրանսիայի համերաշխությունը հավասարազոր է Ադրբեջանի հայկական օկուպացիային ցուցաբերված աջակցության», – հայտարարել է Չավուշօղլուն։

Այսօր ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր. – «Թուրքիայի ռազմաշունչ հռետորաբանությունը վտանգավոր է և անխոհեմ»։