գլխավոր Իրադարձային ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը 12 օրով արձակուրդ է գում. Նրան կփոխարինի Նարեկ...

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը 12 օրով արձակուրդ է գում. Նրան կփոխարինի Նարեկ Հայրապետյանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանին 12 օրով արձակուրդ է տրամադրել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա

ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 6-ը ներառյալ:

2. Գեորգի Ավետիսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կփոխարինի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը»,-ասված է որոշման մեջ: