գլխավոր Քաղաքականություն Ռուս զինվորականներն ուշադիր հետևում են շփման գծում իրադարձությունների զարգացմանը. Պեսկով

Ռուս զինվորականներն ուշադիր հետևում են շփման գծում իրադարձությունների զարգացմանը. Պեսկով

Ռուս զինվորականներն ուշադիր հետեւում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողին, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։

«Մեր զինվորականները շատ ուշադիր հետեւում են շփման գծում իրադարձությունների զարգացմանը, որտեղ մարտական գործողությունները շարունակվում են, ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, մենք նաեւ մանրակրկիտ գրանցում ենք բոլոր հայտարարությունները, որ կատարում են միջազգային առաջնորդները, որոնք կատարվում են աշխարհի տարբեր երկրներից բարձրագույն, բարձր մակարդակում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե Կրեմլն ինչ տեղեկություններ ունի Լեռնային Ղարաբաղում իրավիճակին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ։

Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ:

«Անշուշտ, նման հայտարարություններին մենք չենք աջակցում, մենք համաձայն չենք նրանց հետ»,- նշել է Պեսկովը:

Նա հիշեցրել է, որ չարժե կրակի վրա յուղ լցնել: «Մենք, նախկինի պես, տարածաշրջանի բոլոր երկրներին զսպվածության կոչ ենք անում և, հատկապես, հակամարտության մասնակից երկրներին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը»,- ասել է նա: