գլխավոր Գլխավոր Մակրոն․ Ֆրանսիան չափազանց մտահոգված է Թուրքիայի ռազմատենչ կոչերով

Մակրոն․ Ֆրանսիան չափազանց մտահոգված է Թուրքիայի ռազմատենչ կոչերով

Ֆրանսիան չափազանց մտահագոված է Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններով, որոնք, ըստ էության, «ձերբազատում են Ադրբեջանին գործողությունները զսպելուց»։ Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռիգայում Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշի հետ համատեղ ասուլիսում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկացած աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին, ինչպես դիվանագիտական, այնպես էլ մարտի դաշտում։

«Մենք դա թույլ չենք տա։ Ես հստակ ասում եմ Հայաստանին և հայ ժողովրդին՝ Ֆրանսիան կատարելու է իր դերը, մենք զգոն ենք լինելու ընտանիքներին, ժողովրդին և ինքնիշխանությունը հարգելու հարցում։ Մենք չենք ընդունում սրմանը նպաստող որևէ հայտարարություն»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը վտանգավոր և չմտածված է որակել Թուրքիայի քաղաքական հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: