գլխավոր Իրադարձային ՊՆ-ն հավաստիացնում է . Երասխում երեկ և այսօր իրավիճակը հանգիստ է

ՊՆ-ն հավաստիացնում է . Երասխում երեկ և այսօր իրավիճակը հանգիստ է

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում երկու օր է իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցման ի պատասխան հայտնեցին պաշտպանության նախարարությունից։

«Երասխում երեկ և այսօր, այս պահի դրությամբ, իրավիճակը հանգիստ է»,- հայտնեցին գերատեսչությունից։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում առաջին միջադեպն էր գրանցվել։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:

Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ուներ նաև ադրբեջանական կողմը:

Հուլիսի 16-ին ևս առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել նույն հատվածում, սակայն վիրավորներ փոխհրաձգության հետևանքով չկային։

Հուլիսի 17-ին ևս՝ ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ն կիրակի՝ հուլիսի 18-ին կրակոցների, փոխհրաձգությունների մասին տեղեկություններ չէր հայտնել