
Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) արտահերթ նիստում քննարկվել է Հայաստանին օգնության հարցը:
AnalitikaUA.net-ը հայտնում է, որ հանդիպմանը ներկա են եղել տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, փոխնախագահներ և Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ:
«Հանդիպման ընթացքում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, գործողությունների արդյունավետ համակարգման համար ստեղծվեց շտաբ: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է օգնել իր պատմական հայրենիքին, կարող է կապվել իր բնակավայրի տեղական համայնքի հետ:
Ուկրաինայի հայերի միության գործունեության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մարդասիրական օգնության, բարեգործական և սոցիալական ծրագրերի իրականացման խնդիրները»,- նշել են ՈւՀՄ-ից: