գլխավոր Իրադարձային Հայաստանի վարչապետը Թուրքիային մեղադրել է անկայունություն «արտահանելու» համար

Հայաստանի վարչապետը Թուրքիային մեղադրել է անկայունություն «արտահանելու» համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիային մեղադրել է անկայունություն «արտահանելու» համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Երեկ մեր արտգործնախարարն ասել է, որ Թուրքիան արտահանում է անկայունություն: Այո՛, Թուրքիան անկայունություն է արտահանում  Մերձավոր Արևելք, Միջերկրական ծով և Հարավային Կովկաս»,-ռուս լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով ՝ ինքը գործընկերների հետ զրույցներում նրանց ուշադրությունը հրավիրել է Թուրքիայի պահվածքին:

Հիշեցնենք, որ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։