գլխավոր Գլխավոր Երբ Արցախը կար, այդ տարածաշրջանում թուրքեր դեռ չկային․ Զատուլին

Երբ Արցախը կար, այդ տարածաշրջանում թուրքեր դեռ չկային․ Զատուլին

Սոլովյով Live հաղորդման ընթացքում ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը խոսել է Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունից։ Նա մասնավորապես հիշատակել է 1915 թվականի ցեղասպանությունն ու դրան հաջորդած դեպքերը։ Նաև քմծիծաղով է վերաբերում Ադրբեջանի՝ օկուպացրած տարածքներ ձևակերպմանը․

«Ի՞նչ օկուպացրած տարածքների մասին է խոսքը։ Ես եղել եմ Լեռնային Ղարաբաղում ու տեսել եմ 9-10-րդ դարերի տաճարները։ Այդ ժամանակների՞ց են օկուպացրել։ Երբ այդ տաճարները կառուցվում էին, նրանք գոյություն էլ չունեին, այդ տարածաշրջանում թուրքեր չկային»,- ասել է Կոնստանտին Զատուլինը։