գլխավոր Շոուբիզնես Կոմայի մեջ գտնվող Մաքսիմի ներկայացուցիչը պատասխանել է նրա թոքի չաշխատելու մասին հաղորդագրություններին

Կոմայի մեջ գտնվող Մաքսիմի ներկայացուցիչը պատասխանել է նրա թոքի չաշխատելու մասին հաղորդագրություններին

Երգչուհի Մաքսիմի ներկայացուցիչ Յանա Բոգուշեւսկայան մեկնաբանել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ երգչուհու աջ թոքը մերժել է աշխատել:

«Կարող եմ ասել, որ Մարինայի վիճակը նախկինի պես կայուն ծանր է», – ասել է նա ՌԻԱ Նովոստիին:

Մարինա Աբրոսիմովան, որը հայտնի է Մաքսիմ կեղծանվամբ, հիվանդանոց է տեղափոխվել հունիսի վերջին՝ Կազանի համերգից անմիջապես հետո: Ելույթից առաջ նա բարձր ջերմություն ուներ։ Թեստերը չեն հայտնաբերել COVID-19-ը, եւ երգչուհին որոշել է շարունակել աշխատել:

Ավելի ուշ երգչուհու վիճակը վատացել է, նրա մոտ թոքաբորբ են ախտորոշել՝ թոքերի 75 տոկոսի ախտահարմամբ: Երգչուհին մինչ օրս գտնվում է արհեստական կոմայի մեջ: