գլխավոր Սպորտ Ալեկո Էսկանդարյան. Թույլ մի տվեք ձեզ շեղվել այն փաստից, որ Թուրքիան/Ադրբեջանը անմեղ...

Ալեկո Էսկանդարյան. Թույլ մի տվեք ձեզ շեղվել այն փաստից, որ Թուրքիան/Ադրբեջանը անմեղ հայերի են սպանում Արցախում

Ամերիկահայ նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Ալեկո Էսկանդարյանը գրառում է արել թվիթերյան իր էջում՝ կոչ անելով չշեղվել Թուրքիայի ու Ադրբեջանի գործողություններից:

«Մինչ դուք բոլորդ կլանված հետևում եք Ամերիկայի պատմության ամենակարևոր նախագահական բանավեճերից մեկին, խնդրում եմ թույլ մի տվեք, որ դա ձեզ շեղի այն փաստից, որ Թուրքիան/Ադրբեջանը անմեղ հայերի են սպանում Արցախում: Կյանքը կարևոր է, այնպես չէ՞: Եկեք համոզվենք, որ պահպանում ենք այդ նույն էներգիան…»,-գրել է Էսկանդարյանը:

While you’re all glueing to watch one of the most important presidential debates in American history, please don’t let it distract you from the fact that Turkey/Azerbaijan are killing innocent Armenians in Artsakh. Lives matter, right? Let’s make sure we keep that same energy… — Alecko Eskandarian (@alecko11) September 29, 2020

Էսկանդարյանը ժամեր առաջ ևս մեկ գրառում էր կատարել՝ գրելով. «Երբեք չենք դադարի պաշտպանել Արցախը: Երբեք չենք դադարի աղոթել խաղաղության համար: Մենք երբեք երբեք երբեք չենք դադարի պայքարել արդարության համար»:

We will never stop protecting #Artsakh. We will never stop praying for peace. We will never ever ever ever stop fighting for justice. 💪🏼🇦🇲🙏🏼#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ https://t.co/KO22gmHRtH pic.twitter.com/rCxIZpeFJN — Alecko Eskandarian (@alecko11) September 29, 2020