գլխավոր Շոուբիզնես ԶԼՄ-ները գաղտնազերծել են 65-ամյա Լարիսա Դոլինայի երիտասարդ սիրեցյալի ինքնությունը

ԶԼՄ-ները գաղտնազերծել են 65-ամյա Լարիսա Դոլինայի երիտասարդ սիրեցյալի ինքնությունը

Վերջին ամիսներին 65-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան բառացիորեն վերափոխվել է։ Երգչուհին մի քանի պլաստիկ վիրահատություն է արել եւ նկատելիորեն երիտասարդացել է։

Որոշ լրատվամիջոցներ արտիստուհու նոր սիրեցյալ են համարում 40-ամյա երաժիշտ Գլեբ Մատվեյչուկին։ Շատերին նա հայտնի է որպես հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Մակեեւայի նախկին ամուսին: Դոլինային Մատվեյչուկի հետ հաճախ նկատում են Մոսկվայում։ Իսկ նախօրեին զույգը բառացիորեն իրարից չի հեռացել Վիտեբսկում «Սլավյանսկի բազար» փառատոնի բացման ժամանակ։

Միջոցառումից հետո լրագրողներն անմիջապես խնդրել են Մատվեյչուկին մեկնաբանել Դոլինայի հետ հարաբերությունները։ Տղամարդը շատ խուսափողական պատասխան է տվել՝ նշելով, որ սիրավեպի մասին նորությունը կարող է քողարկել իր եւ նախկին կնոջ ընտանեկան սկալնդալների մասին հրապարակումները։

«Միգուցե հիմա Նաստյուխային թոփից հանենք, – կատակել է Մատվեյչուկը, – իսկ եթե լուրջ, ապա ինձ համար Լարիսա Ալեքսանդրովնան բեմի աստվածուհին է։ Ես այնքան ուրախ եմ, որ մենք ունենք մոտ տասը դուետ։ Ինձ համար դա մեծ փորձ է, քանի որ պրոֆեսիոնալներ այժմ շատ հազվադեպ են հանդիպում։ Դոլինան այն մարդն է, որից կարելի է սովորել մշտապես»։

Գլեբ Մատվեյչուկը չի թաքցնում, որ նա «մեծ հաճույք» է ստանում երգչուհու հետ շփվելուց։ Միեւնույն ժամանակ, այդ հարաբերությունները, երաժշտի հավաստմամբ, բացառապես բարեկամական եւ մասնագիտական բնույթ են կրում։