գլխավոր Իրադարձային «Մեր օրակարգում նման հարց չկա». Փաշինյանը հերքել է ԼՂ խաղաղապահներ մտցնելու հնարավորությունը

«Մեր օրակարգում նման հարց չկա». Փաշինյանը հերքել է ԼՂ խաղաղապահներ մտցնելու հնարավորությունը

Հայաստանը չի դիտարկում միջազգային խաղաղապահ ուժերը արցախյան հակամարտության գոտի մտցնելու հնարավորությունը: Այս մասին սեպտեմբերի 30-ին՝ ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է interfax.ru կայքը:

«Մեր օրակարգում նման հարց չկա», – ասել է Փաշինյանը «Ինտերֆաքս»-ի համապատասխան հարցին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: