
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը․ ««Տեսա, կրակեցի». հերթական նկարահանումները արցախյան ռազմաճակատից»։
Հիշեցնենք, որ գիշերը Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Օդային սահմանը խախտել են Harop տեսակի 3 ԱԹՍ, որոնցից 2-ը հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են։