գլխավոր Գլխավոր Ռուսաստանը Թուրքիա չէ, մենք մեր դիվանագիտությունն ունենք. Զախարովա (Տեսանյութ)

Ռուսաստանը Թուրքիա չէ, մենք մեր դիվանագիտությունն ունենք. Զախարովա (Տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար մեխանիզմներ կան, իսկ Մոսկվայի դերն այդ գործում բավականին ակտիվ է: Այս մասին Զախարովան ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոալիքին տված հարցազրույցում:

«Անհրաժեշտ է խնդրի ընդհանուր լուծումներ գտնել, մեխանիզմներ կան: Մեր դերը ինչպես որպես միջնորդի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում, այնպես էլ որպես հարևանի, ինչպես նաև որպես և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ ընդհանուր պատմություն ունեցող պետության, բավականին ակտիվ է այս հարցում»,- շեշտել է Զախարովան:

Դիվանագետը հավելել է, որ յուրաքանչյուր երկիր պետք է իր ներդրումն ունենա հակամարտության կարգավորման և ոչ թե դրա սրման գործում:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու Ռուսաստանը առավել կտրուկ հայտարարություններով հանդես չի գալիս, ինչպես օրինակ Էրդողանը՝  Զախարովան ասել է «Որովհետև մենք Թուրքիան չենք: Մեր մեթոդները հակամարտությունների կարգավորման գործում ունեն իրենց պատմությունը: Մենք ունենք մեր դիվանագիտությունը, որը բազմիցս դրսևորվել է լավագույն խաղապահական գորոծղություններով»: