
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդակցություն է ունեցել նախկին գեներալների ու հրամանատարների հետ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Գրառումն ու տեսանյութը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ:Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամկազմին և հրամանատար Ջալալ Հարությունյանին լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով: Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար:Կեցցե ՛ մեր միասնությունը:Կեցցե ՛ն մեր ժողովրդի հերոսական զավակները:(Հանդիպման տեսանյութը հասկանալի պատճառներով ներկայացնում եմ առանց ձայնի) » :