
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել են կամավորների հետ։ Արայիկ Հարությունյանը զրուցել է կամավորների հետ ու շնորհակալություն հայտնել նրանց։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել են կամավորների հետ։ Արայիկ Հարությունյանը զրուցել է կամավորների հետ ու շնորհակալություն հայտնել նրանց։
Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք, որովհետև արդար ենք մեր մղումներում, որովհետև այդպիսին է մեր ճակատագիրըՀարգելի ՛ հայրենակիցներԱյսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կրկին հանդիպել ենք մեր կամավորական տղաներին: Բոլորի մոտ առկա է հաղթական տրամադրություն: Հայրենիքի հանդեպ մեր փայփայած նվիրական սերն ու պաշտամունքը խորապես նստած է յուրաքանչյուրիս գիտակցության մեջ, և դրա վառ արտահայտությունը, անկախ մեր կրթական և սոցիալական աստիճանից, տեսանելի է այս օրերին: Վճռական ենք մեր գործողություններում, մեր պայքարում, հավերժի ճամփորդի մեր երթում, քանի որ նախնիներից ժառանգածը պարտավոր ենք ոչ միայն սրբորեն պահել, այլև փոխանցել մեր սերունդներին:Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք, որովհետև արդար ենք մեր մղումներում, որովհետև այդպիսին է մեր ճակատագիրը:
Gepostet von Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan am Dienstag, 29. September 2020