գլխավոր Քաղաքականություն Կրեմլը կոչ է արել մյուս երկրներին «յուղ չլցնել արցախյան հակամարտության կրակին»

Կրեմլը կոչ է արել մյուս երկրներին «յուղ չլցնել արցախյան հակամարտության կրակին»

Կրեմլը կոչ է արել մյուս երկրներին «յուղ չլցնել արցախյան հակամարտության կրակին»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ կողմերին պետք է համոզել վերդառանալ քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը։

«Կրեմլում վստահ են, որ Ադրբեջանին կամ ՀՀ-ին ռազմական աջակցության կամ ռազմական ակտիվության մասին հայտարարությունները միայն յուղ են լցնում հակամարտության կրակին։ Մենք կտրականապես դեմ ենք դրան և համաձայն չենք նման հարցադրմանը»,- մեջբերում է Պեսկովը ТАСС-ը։

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկեր երկրներին, ինչպիսին է նաև Թուրքիան, ամեն ինչ անել՝ համոզելու համար հակամարտող կողմերին վերադառնալ խաղաղ կարգավորմանը քաղաքական դիվանագիտական ճանապարհով»,-ավելացրել է Պեսկովը։

Նա նաև հավելել է․ «ՌԴ-ն մշտական կապի մեջ է Երևանի, Բաքվի և Անկարայի հետ տարբեր մակարդակներում։ Մենք հավաքում ենք շփման գծում կատարվածի մասին ամբողջ տեղեկատվությունը, հետևում ենք բոլոր նորություններին, վերլուծում ենք իրավիճակը և օգտագործում ենք այդ տեղեկատվությունը մեր դիրքորոշման ձևավորման և ԵԱՀԿ խմբի մեր գործընկերների հետ մեր հետագա քայլերը որոշելու համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։