գլխավոր Գլխավոր Ռուսաստանի ԱԳՆ-ում հանդիպումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների մասնակցությամբ

Ռուսաստանի ԱԳՆ-ում հանդիպումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների մասնակցությամբ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների մասնակցությամբ հանդիպումներ են ընթանում։

«Ընթանում են պլանային հանդիպումներ, որոնց արդյունքներով համապատասխան հաղորդագրություն կարվի ԶԼՄ-ների համար»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։