գլխավոր Իրադարձային Այսօր Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ կհրավիրվի

Այսօր Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ կհրավիրվի

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, տեղի կունենա Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի հատուկ նիստ, հայտնել է կազմակերպությունում Ալբանիայի նախագահությունը:

«ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի հատուկ նիստը տեղի կունենա այսօր՝ 19։00-ին (Երևանի ժամանակով), Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին վերջին իրադարձությունները քննարկելու համար: ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Մշտական խորհրդին կտրամադրի վերջին տեղեկությունները»,– ասված է հայտարարության մեջ։