գլխավոր Սպորտ Հարոյանը չի տեղափոխվի ԱԵԼ

Հարոյանը չի տեղափոխվի ԱԵԼ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի գործակալը հունական ԱԵԼ-ին հայտնել է, որ ֆուտբոլիստի տեղափոխությունը հունական ակումբ տեղի չի ունենա, համենայն դեպս այս տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է ԱԵԼ-ի պաշտոնական կայքը։

Ֆուտբոլիստի տրանսֆերը խափանվել է, որովհետև Հարոյանը չի կարող մեկնել Եվրոպա՝ Արցախում տիրող իրավիճակի պատճառով։ Ակումբի պայտոնական կայքը տեղեկությանը կից հրապարակել է Հարոյանի գործակալի նամակը։

«Բարև Ալեքսիս։ Կներեք ուշ պատասխանելու համար: Հայաստանում այժմ պատերազմական վիճակ է, ուստի Հարոյանը չի կարող մեկնել Եվրոպա: Բարդ ժամանակներ են Հայաստանի համար: Մենք ոչ պաշտոնապես կռվում ենք Թուրքիայի դեմ, որն իր ամբողջ ուժն ու զինվորներին տրամադրել է Ադրբեջանին: Չենք կարող ասել, թե այս մեծ պատերազմն ինչ ընթացք կունենա: Շնորհակալ ենք ձեզ հետ համագործակցության համար: Հույս ունենք, որ պատերազմը կավարտվի և ամեն ինչ կկարգավորվի: Աստված օրհնի բոլորիս»,- ասված է ակումբին ուղարկված նամակի մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հարոյանը, ով վերջերս հեռացել էր ռուսական «Ուրալից», 2 տարվա պայմանագիր կկնքի հունական Լարիսա քաղաքը ներկայացող ակումբի հետ։