գլխավոր Իրադարձային Հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ (տեսանյութ)

Հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ (տեսանյութ)

Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվում են:

«Հակառակորդը զրահատանկային ստորաբաժանումների ներգրավմամբ ձեռնարկել է գրոհներ հյուսիսային և հյուսիս արևելյան ուղղություններով: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ մարտ են վարում՝ հուժկու հարվածներ հասցնելով հակառակորդի հարձակվող ստորաբաժանումներին: Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ: Հակառակորդի մյուս կորուստների թիվը ճշտվում է»,- գրված է ՊԲ հայտարարության մեջ: