գլխավոր Շոուբիզնես «Անբարոյական է նստել Մոսկվայի առանձնատներում և կառավարության թելադրանքով, Թուրքիայի աջակցությամբ պատերազմի կոչեր...

«Անբարոյական է նստել Մոսկվայի առանձնատներում և կառավարության թելադրանքով, Թուրքիայի աջակցությամբ պատերազմի կոչեր գրել». Գոհար Ավետիսյան

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում գրառում է արել` անդրադառնալով Արցախի սահմանում Ադրբեջանի ձեռնարկած լայանածավալ ռազմական գործողություններին:

«Այն ամենից հետո, ինչ մենք տեսանք, ինչի միջով անցանք, թվում էր՝ 2020 թվականն այլ բանով չէր կարող ավարտվել, բայց…

Արդեն մի քանի օր է՝ աշխարհի բոլոր հայերի սրտերից արյուն է հոսում այն գիտակցումից, որ իրենց հայրենիքում իսկական պատերազմ է սկսվել: Զոհվում են անմեղ մարդիկ, զինվորներ, շատ երիտասարդ տղաներ, ովքեր անգամ չէին հասցրել տեսնել կյանքը: Մայրերը թաղում են իրենցը որդիներին, երեխաները` հայրերին. դա սարսափելի է և մարդասիրական չէ:

Հայերն անհիշելի ժամանակներից ապրել են խաղաղ և երբեք պատերազմ չեն ցանկացել, նրանք միշտ հետապնդվել են, բայց միշտ արժանապատվորեն են հաղթահարել ճակատագրի բոլոր փորձությունները:
Անբարոյական և ամոթալի է, լող տալով շոկոլադի մեջ և ապրելով շքեղ կյանքով, նստել Մոսկվայի առանձնատներում և կառավարության թելադրանքով, Թուրքիայի աջակցությամբ պատերազմի կոչեր գրել:

Իրական տղամարդիկ ոչ թե համացանցում կոչեր են գրում, այլ գործով ցույց են տալիս իրենց վճռականությունն ու սերը հայրենիքի հանդեպ և զենքով կանգնած են սահմանին ՝ պաշտպանելու համար իրենց երկիրը:

Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք կողմ ենք համաշխարհային խաղաղությանը, ցանկացած խնդրի բանակցային ճանապարհով լուծմանը` հանուն մեր երեխաների խաղաղ ապագայի:

Եկեք աղոթենք, որ այս ամենը հնարավորինս շուտ ավարտվի, քանի որ այս ամենը պարզապես անմարդկային է»,- գրել է Գոհարը: