
Ռուսաստանի Պետդուման լիագումար նիստում հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները և պատրաստակամություն հայտնելով միջնորդ դառնալ իրադրության կայունացման գործում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Պետական դուման հայտարարում է, որ պետք է անհապաղ դադարեցնել կրակը, թույլ չտալ առճակատման սրում, խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Պետական դումայի պատգամավորները կողմերին կոչ են անում շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել իրադրության կայունացման գործում»,- ասված է հայտարարության մեջ:
Որոշումն ընդունվել է միաձայն։
Հայտարարությունը կուղարկվի ՌԴ նախագահին, ՌԴ կառավարությանը, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարաններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջխորհրդարանական միությանը, ՀԱՊԿ ԽՎ-ին, ԱՊՀ ՄԽՎ-ին, ԵԽԽՎ-ին և ԵԱՀԿ ԽՎ-ին։